0

Հովհաննես Թումանյան Անբան Հուռին

Anban Huri 1

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։

Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

—Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…

— Բե՛ր, բե՛ր, բե՛ր…

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։

— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.

— Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…

— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.

— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.

— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.

— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է…

Զոքանչը թե.

— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

Реклама
0

Ամառային ուսումնական ճամբար

8Df-H4Xl_Kw0q8d3Y2a67I

Այսօր ամառային ուսումնական ճամբարի առաջին օրն էր։ Մենք օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ապա խաղացինք բակային խաղեր։ Այսօր շատ հետաքրքիր և ուրախ օր էր։ Բոլորս կրում էինք հետաքրքիր ակնոցներ, իսկ վերջում պատրաստեցինք համեղ և գեղեցիկ մրգային աղցան։

0

Շներ

IMAG0651 (1)Dog.parts_of_body

Ընտանի շունը կամ շունը  շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ նշներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ ։ Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միչև։ Բոլոր տեսակի շների մարմնի կազմությունը նույնն է։ Անկախ չափերից՝ դրանց կմախքը 256 ոսկոր ունի։ Սակայն կենդանիների ոչ մի տեսակ չունի արտաքին տեսքի և ձևերի այնպիսի բազմազանություն, ինչպես շունը

0

Ջանի Ռոդարիի հեքաթներ

     Աշխարհի ամենալավ մարդը
     Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:    Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.
-Միշտ առաջինն եմ լինելու ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:
Բայց դե հակառակն ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:
Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…  Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…
Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  ստիպված հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում: Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց այդ մասին վերջինն իմացավ: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է:

Պատմությունը ինձ շատ դուր եկավ, որովհետև այդ մարդընշատ խելացի էր։ Նա հիմարություններ չէր ասում, անվախ էր և ազնիվ;

0

Հավաքից հավաքից ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հարավայի դպրոց 3.1- դասարան

Դասվար` Սեդա Խաչատրյան

Սովորողների թիվը- 21 սովորող

Դասարանական բլոգ

2016-2017 ուստարում 3-րդ դասարանի սովորողների հետ իրականացրել ենք մի շարք ուսումնական նախագծեր, որոնց արդյունքները տեղադրել ենք բլոգներում:

Նախագծեր

Սեպտեմբեր

Ես ուսումնական նախագիծ

Արդյունք. «Ես», «Տիեզերք»

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ

Արդյունք․ «Բարձունքի հաղթահարում»,

«Իմ բակը» արդյունք

Նախագիծ. «Աշնանային լողափ, ջրաթատրոն»

 «Կոմիտսյան նախագիծ»

Հոկտեմբեր

Արդյունք- Կոմիտասյան օրեր

Օրվա աշխատանքային նախագիծ

Ուսումնական աշուն- նախագիծ

Արդյունք-ուսումնական աշուն

Խնկոյանական օրեր- նախագիծ

Արդյունք- Խնկոյանական օրեր

Օրվա աշխատանքային նախագիծ

Նոյեմբեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը- նախագիծ

Արդյունք- Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Օրվա աշխատանքային նախագիծ

Դեկտեմբեր «Ուսումնական ձմեռ» նախագիծ

Արդյունք- «Ուսումնական ձմեռ»

Օրվա աշխատանքային նախագիծ

2016-2017 ուստարում իրականացրած ուսումնական ճամփորդություններ

Սեպտեմբեր Թեղենիս

Հոկտեմբեր Ջրվեժի արգելոց

Նոյեմբեր  աստղացուցարան

Դեկտեմբեր Տիկնիկային թատրոն- Ամանորյան ներկայացում դիտելու

3-րդ դասարանի սովորողների համար բլոգավարությունը դարձել է ուսումնական գործիք, որտեղ նրանք թողարկում են ուսումնական նախագծերի շրջանականակներում իրականացրած աշխատանքները։ Կարողանում են հարցազրույց վարել, համացանցից փնտրել իրենց անհրաժեշտ նյութերը, մշակել և տեղադրել բլոգներում: Ստորև ներկայացված է սովորողների բլոգները.

Էլեն Պետրոսյան

Իրինա Գյուրջինյան

Արման Փանոսյան

Էդուարդ Պետրոսյան

Գոհար Բարսեղյան

Հովհաննես Բզնունի

Էլլադա Թադևոսյան

Սարգիս Պետրոսյան

Աննա Սմբատյան

Ռաֆֆաել Բալասանյան

Էրիկ Հարությունյան

Մարատ Ավետիսյան

Տարոն Մկրտչյան

Եկատերինա Մինասյան

Ինեսա Հոբոսյան

Գոռ Տոռոզյան

Գարիկ Կարապետյան

Գոռ Կազարով

Ակսել Շահվերդյան

Անահիտ Ալեքսանյան

Գևորգ Գասպարյան

Ընտրությամբ գործունեության խմբեր.

Բանավոր մաթեմատիկա- 17 սովորող, Մարմնամարզություն-2 սովորող, Կերպարվեստ-2 սովորող

Ֆլեշմոբի մասնակցություն- Հայոց լեզու, Մաթեմատիկայի, անգլերենի, ռուսերենի, շախմատի                                                          ամենամսյա ֆլեշմոբեր